top of page

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՎԱՅԲԵՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ 

Սպրինտ Կենտրոնը Հայաստանի տարածքում առաջին կազմակերպությունն է, որն ներկայացնում է հաղորդագրությունների

և պրոմո-նյութերի օրինական առաքում Վայբեր հավելվածի օգտատերերին

Բջջային մարքեթինգի նորույթներից է Վայբեր հավելվածի օգտատերերին մարքեթինգային հաղորդագրություների ուղարկումը։ 

Ի տարբերություն ավանդական բջջային SMS հաղորդագրությունների Վայբերի միջոցով հաղորդագրությունները կարող են պարունակել.

- տեքստային հաղորդագրություն մինչև 1000 նիշ, ցանկացած լեզվով

- նկար 400x400,

- հղման կոճակ դեպի ցանկացած վայր

- հաղորդագրությունները օրինական են, քանի որ հավելվածի բեռնման ժամանակ օգտատերերը գովազդային     հաղորդագրություների ստացման համաձայնություն են տալիս։

Պաշտոնական վայբեր գովազդ

Սպրինտ Կենտրոնը առաջինն է հայաստանյան շուկայում, որն առաջարկում է Վայբեր հաղորդագրությունների առաքում պաշտոնական կապուղիով, որոնք տարբերվում են շուկայում առկա ոչ պաշտոնական հաղորդագրություններից, որոնք չեն երաշխավորում ստացում և որակ:
Ստորև ներկայացնում ենք տարբերությունները և առավելությունները

  • Հաղորդագրություները հայտնվում են անմիջապես սմարթֆոնի էկրանին,

  • Հաղորդագրության վերնագիրն ունի պաշտոնական ուղարկման նշում (1)

  • Հաղորդագրությունների մեջ հնարավոր է տեղադրել մեկ  հղում` դեպի կայք  կամ հավելվածի բեռնում (2)

  • Օգտատերերը, ովքեր չեն ցանկանում ստանալ հաղորդագրությունները, հեշտությամբ կարողանում են ապագրանցվել։ (3)

ՎԱՅԲԵՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Խանութներ, սուպերմարկետներ և այլն - նոր ապրանքի ստացման, զեղչերի, ակցիաների տեղեկացման նպատակով տեքստ+նկար+հղում ձևաչափով:

• Բանկերին, ՈՒՎԿ-ներին, ապահովագրական ընկերություններին - հաճախորդներին վճարման հիշեցումներ, օնլայն վարկեր և այլ տեղեկություններ հաղորդելու նպատակով

• Ռեստորաններին, խաղատներին, ակումբներին - մենյուի նորույթների, հրավիրված երաժիշտների, խաղարկությունների և այլ տեղեկություններ հաճախորդներին հաղորդելու նպատակով:

• Տուրիստական գործակալություններին - հաճախորդներին նոր առաջարկների, չվերթներում եղած փոփոխությունների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով

• Ծառայություններ մատուցող կազմակերպություններին - իրենց ծառայությունների ավելացման, փոփոխման, վճարումների մասին տեղեկատվության հաղորդման վերաբերյալ

• Հավելվածների բեռնման կամ կայքի այցելության բարձրացման նպատակով այս պահին Վայբեր հաղորդագրությունները ապահովում են առաջատար դիրք, գին/որակ հարաբերակցությամբ

bottom of page